Рейтинг@Mail.ru
USD
375.73
EUR
440.09
RUB
4.8644
GEL
139.4
2026 թ. ապրիլի 13, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+5

Ռազմիկ Պետրոսյանը նշանակվել է Արագածոտնի մարզպետ

28.10.2021, 15:29
Մարզպետի պաշտոնից ազատվել է Դավիթ Գևորգյանը
Ռազմիկ Պետրոսյանը նշանակվել է Արագածոտնի մարզպետ

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Կառավարության որոշմամբ, Արագածոտնի մարզպետ է նշանակվել Ռազմիկ Պետրոսյանը։

Որոշումն ընդունվել է այսօր ՀՀ կառավարության նիստում։

«Վստահ եմ, որ իմ աշխատանքով կարդարացնեմ այդ վստահությունը` ի բարօրություն մեր ժողովրդի, մեր պետականության»,–ասաց նորանշանակ մարզպետը։

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ չզեկուցվող հարցերի փաթեթում այսօր աշխատանքից ազատել են Արագածոտնի արդեն նախկին մարզպետ Դավիթ Գևորգյանին:

Հիշեցնենք, որ Դավիթ Գևորգյանը մարզպետ էր նշանակվել 2018 թ.-ին: Նա մինչ այդ զբաղեցնում էր տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարարի պաշտոնը։–0–