Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
+2

ՌԴ նախագահը ՀՀ վարչապետին պաշտոնական այցով հրավիրել է Ռուսաստան

02.10.2019, 10:49
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ նրան պաշտոնական այցով հրավիրել է Ռուսաստանի Դաշնություն։ Այս մասին հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
ՌԴ նախագահը ՀՀ վարչապետին պաշտոնական այցով հրավիրել է Ռուսաստան
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ նրան պաշտոնական այցով հրավիրել է Ռուսաստանի Դաշնություն։ Այս մասին հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։

Ջերմ և բարեկամական մթնոլորտում անցած առանձնազրուցի ընթացքում Հայաստանի վարչապետն ու Ռուսաստանի նախագահը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես, զրուցակիցներն անդրադարձ են կատարել հայ-ռուսական տնտեսական համագործակցությանը, ռազմաքաղաքական գործընկերության հետագա ամրապնդմանը, տարածաշրջանային նշանակության հարցերի:–0–