Рейтинг@Mail.ru
USD
377.51
EUR
449.99
RUB
4.8812
GEL
140.49
2026 թ. փետրվարի 11, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

ՌԴ նախագահը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահի հետ

22.11.2022, 21:22
ՌԴ նախագահը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահի հետ
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը երեքշաբթի կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների՝ Սոչիում 2022թ.-ի հոկտեմբերի 31-ին ձեռք բերված պայմանավորվածությունների, ինչպես նաև բարձր մակարդակում երեք երկրների նախկին համատեղ հայտարարությունների գործնական իրականացման հարցերը:

Ինչպես նշվում է Կրեմլի պաշտոնական կայքում, կարևորվել է եռակողմ ձևաչափով աշխատանքի շարունակակությունը, որն ուղղված է հայ-ադրբեջանական սահմանի անվտանգության ապահովմանը և Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի վերականգնմանը:-0-