Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
+5

ՌԴ–ն շահագրգռված է Հայաստանում անկայունության ժամանակաշրջանի ավարտով. Պեսկով

05.05.2022, 15:04
Պեսկովը նշել է, որ Հայաստանի բողոքի ցույցերը, որոնց ժամանակ ընդդիմությունը պահանջում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, երկրի ներքին գործն են
ՌԴ–ն շահագրգռված է Հայաստանում անկայունության ժամանակաշրջանի ավարտով. Պեսկով

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի./ԱՌԿԱ/. Հայաստանի բողոքի ցույցերը, որոնց ժամանակ ընդդիմությունը պահանջում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, երկրի ներքին գործն են, սակայն Ռուսաստանը շահագրգռված է այդ ժամանակահատվածի ավարտով, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԲԿ–ն։

«Շահագրգռված ենք, որպեսզի Հայաստանում այդ ժամանակահատվածը որքան հնարավոր է շուտ ավարտվի և կրկին հաստատվի կայունության ժամանակաշրջան, որը թույլ կտա փուլ առ փուլ առաջ շարժվել այն երկկողմ պայմանավորվածությունների ուղղությամբ (Լեռնային Ղարաբաղի մասին), որոնք եզրափակվել են ՌԴ նախագահի մասնակցությամբ», – ասել է Պեսկովը։–0–