Рейтинг@Mail.ru
USD
375.73
EUR
440.09
RUB
4.8644
GEL
139.4
2026 թ. ապրիլի 11, շաբաթ
եղանակը
Երևանում
+10

ՌԴ կառավարությունը հավանություն է տվել Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու մասին համաձայնագրին

03.11.2023, 10:52
Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսությունը կլինի Հայաստանում թվով երկրորդը. առաջինը Գյումրի քաղաքում է
ՌԴ կառավարությունը հավանություն է տվել Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու մասին համաձայնագրին
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ ՌԴ կառավարությունը հավանություն է տվել Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու մասին համաձայնագրին: Այս մասին հրամանագիր է ստորագրել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, հաղորդում է «Առաջին լրատվականը»:

«Ընդունել ՌԴ ԱԳՆ առաջարկը` ՌԴ և ՀՀ կառավարությունների միջև նոտաների փոխանակման ճանապարհով Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսություն բացելու մասին համաձայնագիր կնքելու վերաբերյալ»,- ասված է փաստաթղթում:

Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսությունը կլինի Հայաստանում թվով երկրորդը. առաջինը Գյումրի քաղաքում է:

ՌԴ ԱԳ նախարարությանը հանձնարարվել է իրականացնել նոտաների փոխանակում: Հարկ եղած դեպքում թույլատրվում է նոտաների նախագծում «ոչ սկզբունքային» փոփոխություններ իրականացնել:-0-