Рейтинг@Mail.ru
USD
378.44
EUR
446.07
RUB
4.925
GEL
140.62
2026 թ. փետրվարի 4, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

ՌԴ դաշնային խորհրդի փոխխոսնակ. Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը չի մտնում ՀԱՊԿ իրավասության մեջ

21.11.2022, 20:01
Կոսաչևը հայտարարել է, որ ՀԱՊԿ անդամ երկրներից յուրաքանչյուրն ինքնուրույն է որոշում իր վերաբերմունքը հայ-ադրբեջանական հակամարտության նկատմամբ
ՌԴ դաշնային խորհրդի փոխխոսնակ. Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը չի մտնում ՀԱՊԿ իրավասության մեջ
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը չի մտնում ՀԱՊԿ իրավասության մեջ: Նման կարծիք է հայտնել ՌԴ Դաշնային խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչևը «Аргументы и Факы»-ին տված հարցազրույցում՝ ի պատասխան այն հարցին, թե արդյոք ՀԱՊԿ-ը և Ռուսաստանը կարող են Հայաստանին ավելի շատ աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի հետ հակամարտությունում, առաջին հերթին՝ ռազմական։

«ՀԱՊԿ անդամ երկրներից յուրաքանչյուրն ինքնուրույն է որոշում իր վերաբերմունքը դրա (հայ-ադրբեջանական հակամարտության, խմբ.) նկատմամբ։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա հայտնի է, որ մենք ամենաանկեղծ ձևով նպաստում ենք կարգավորմանը։ Ավելին, մեր ջանքերը հավասարապես պահանջված են և′ այս, և′ այն կողմից»,- ասել է նա։

Կոսաչևը կարծում է, որ այլ կերպ չի կարող լինել, իրավիճակը կարող է զարգանալ միայն այս ուղղությամբ։

«Այս հակամարտության մեջ միայն մեկ կողմին աջակցելու դիրքորոշումը կնշանակեր սրել այն։ Անհրաժեշտ է որդեգրել խաղաղ կարգավորման դիրքորոշում և աջակցել նրան, որ այս կարգավորման պայմաններն ընդունելի լինեն բոլոր կողմերի համար»,- ասել է նա։

Այդ համատեքստում Դաշնային խորհրդի փոխխոսնակը նշել է, որ չի իդեալականացնում Թուրքիայի քաղաքականությունը, որը հայ-ադրբեջանական հակամարտությունում պաշտպանել է մի կողմի դիրքորոշումը։

«Իմ կարծիքով նա այստեղ սխալվում է»,- հավելել է Կոսաչևը։-0-