Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+1

ՌԴ ՊՆ–ն հաստատել է. Ադրբեջանը հարվածային ԱԹՍ–ներով երկու հարված է հասցրել Արցախի դիրքերի ուղղությամբ

13.08.2021, 10:53
ՌԴ ՊՆ–ն հաստատել է. Ադրբեջանը հարվածային ԱԹՍ–ներով երկու հարված է հասցրել Արցախի դիրքերի ուղղությամբ
ՌԴ ՊՆ–ն հաստատել է. Ադրբեջանը հարվածային ԱԹՍ–ներով երկու հարված է հասցրել Արցախի դիրքերի ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է ավելի վաղ Արցախի պաշտպանության բանակի տարածած հաղորդագրությունը Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայկական դիրքերի ուղղությամբ հարվածային անօդաչու թռչող սարքեր կիրառելու վերաբերյալ։ 

Այս մասին նշվում է ՌԴ պաշտպանության նախարարության կայքում, հաղորդում է «Արմենպրեսը»։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է առաջադրանքի կատարումը Լեռնային Ղարաբաղում։

«Անցած օրերին արձանագրվել է կրակի դադարեցման ռեժիմի մեկ խախտում։ 2021 թվականի օգոստոսի 11-ին, ժամը 7։29-ին և 7։58-ին Ադրբեջանի զինված ուժերը հարվածային տեսակի ԱԹՍ-ների կիրառմամբ երկու հարված են հասցրել Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների դիրքերի ուղղությամբ։  Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկել իրավիճակի հետագա էսկալացիան թույլ չտալու համար: Անցկացվում  է  հետաքննություն»,- նշված է ՌԴ ՊՆ-ի հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ, Արցախի պաշտպանության բանակը հայտնել էր, որ օգոստոսի 11-ին հակառակորդը հարվածային անօդաչու թռչող սարքեր է կիրառել պաշտպանության բանակի մարտական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը կորուստներ չի ունեցել:–0–