Рейтинг@Mail.ru
USD
376.62
EUR
434.96
RUB
4.7679
GEL
139.9
2026 թ. ապրիլի 7, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+7

ՔՊ–ն հավանության է արժանացրել Գևորգ Պապոյանի թեկնածությունը Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում

24.02.2024, 18:04
Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը պաշտոնանկ է արվել 2024 թվականի փետրվարի 14-ին
ՔՊ–ն հավանության է արժանացրել Գևորգ Պապոյանի թեկնածությունը Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Փետրվարի 24-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նշվում է ՔՊ–ի Facebook–յան էջում։

Վարչությունը քննարկել և հավանության է արժանացրել Գևորգ Պապոյանի թեկնածությունը Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում։

Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը պաշտոնանկ է արվել 2024 թվականի փետրվարի 14-ին։-0-