Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-1

Փորձագետը կոչ է արել Հայաստանի իշխանություններին պատրաստվել ինքնուրույն բացել ճանապարհը դեպի Արցախ (ՎԻԴԵՈ)

03.01.2023, 13:45
Ադրբեջանը չի դրսևորի գթասրտություն և չի բացի Լաչինի միջանցքը, վստահ է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» գործադիր տնօրեն Թևան Պողոսյանը. ՎԻԴԵՈ
Փորձագետը կոչ է արել Հայաստանի իշխանություններին պատրաստվել ինքնուրույն բացել ճանապարհը դեպի Արցախ (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի./ԱՌԿԱ/. Ադրբեջանը չի դրսևորի գթասրտություն և չի բացի Լաչինի միջանցքը, վստահ է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» գործադիր տնօրեն Թևան Պողոսյանը:

«Նովոստի-Արմենիա» գործակալության YouTube-յան ալիքով հեռարձակվող «Հատուկ կարծիք» հաղորդաշարի շրջանակում փորձագետը հայտարարեց, որ Հայաստանը պետք է պատրաստվի ինքնուրույն բացել ճանապարհը դեպի Արցախ:

«Մենք ունենք երկու սցենար. կամ ստեղծել այնպիսի գործիքակազմ, որ Ադրբեջանը այնպիսի տնտեսական, ֆինանսական ցավեր զգա, որ հեռացնի իր բնապահպաններին...կամ ստիպված ենք 1992թ-ի նման ինքներս բացել միջանցքը: Այս սցենարը կարող է լինել միակ ճանապարհը», - ասաց Պողոսյանը:

Նա նշեց, որ այս սցենարը պետք է ամեն օր քննարկվի, դրան պետք է պատրաստվել՝ մի օր իրագործելու համար:-0-