Рейтинг@Mail.ru
USD
377.5
EUR
436.31
RUB
4.4892
GEL
138.97
2026 թ. մարտի 22, կիրակի
եղանակը
Երևանում
+10

Փոխվարչապետ․ հայ–ադրբեջանական սահմանի սահմանազատման վերաբերյալ բանակցությունները կարող են սկսվել սկզբունքային հարցերի շուրջ որոշումները գտնելուց հետո

09.04.2024, 15:50
Նա նշեց, որ սահմանազատումը Տավուշից սկսելու որոշում հնարավոր է լինի այն դեպքում, եթե մնացած սկզբունքային հարցերի շուրջ կոնսենսուս լինի
Փոխվարչապետ․ հայ–ադրբեջանական սահմանի սահմանազատման վերաբերյալ բանակցությունները կարող են սկսվել սկզբունքային հարցերի շուրջ որոշումները գտնելուց հետո

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Հայ–ադրբեջանական սահմանի սահմանազատման վերաբերյալ բանակցությունները կարող են սկսվել սկզբունքային հարցերի շուրջ որոշումները գտնելուց հետո, հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը լրագրողներին։

«Կարևորագույն սկզբունքներն են անվտանգությունը, սոցիալ–կենցաղային և իրավական հարցերը։  Մինչև վերջնական որոշում չլինի այդ հարցերի շուրջ, վերջնական որոշում սահմանազատման մեկնարկի, բանակցություններ սկսելու մասին չենք կարող», – ասաց Գրիգորյանը։

Նա նշեց, որ սահմանազատումը Տավուշից սկսելու որոշում հնարավոր է լինի այն դեպքում, եթե մնացած սկզբունքային հարցերի շուրջ կոնսենսուս լինի։

«Բազմաթիվ հարցեր քննարկվում են, բազմաթիվ հարցեր կան, որոնց շուրջ ընկալումները նույնատիպ են, բայց կան հարցեր, որոնց շուրջ կոնսենսուս չկա», – ասաց փոխվարչապետը։