Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
-2

Փելոսի. Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը ենթարկվել են հարձակման (ՎԻԴԵՈ)

18.09.2022, 13:11
Փելոսին հայտարարեց, որ ԱՄՆ Կոնգրեսի անունից խստորեն դատապարտում են Հայաստանի տարածքի նկատմամբ Ադրբեջանի մահաբեր հարվածները. ՎԻԴԵՈ
Փելոսի. Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը ենթարկվել են հարձակման (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը ենթարկվել են հարձակումների, հայտարարեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին Երևանում:

«ԱՄՆ Կոնգրեսի անունից խստորեն դատապարտում ենք Հայաստանի տարածքի նկատմամբ Ադրբեջանի մահաբեր հարվածները», - հայտարարեց Փելոսին ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի հետ Երևանում կայացած ասուլիսի ժամանակ:

Նրա խոսքով, Միացյալ Նահանգները, որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ, վաղուց և հստակ հայտարարել են, որ հակամարտությունը չունի ռազմական լուծում:

«Մենք շարունակում ենք հետևել իրադարձություններին և փորձում ենք գտնել ղարաբաղյան հակամարտության լուծման տարբերակ բանակցային ճանապարհով», - ընդգծել է Փելոսին:-0-