Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 6, ուրբաթ
եղանակը
Երևանում
0

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին մեղադրանք է ներկայացվել

13.02.2023, 13:52
Օհանյանը մեղադրվում է մի քանի դրվագով խոշոր չափի վատնում կատարելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար
Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին մեղադրանք է ներկայացվել
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի./ԱՌԿԱ/. Պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին մեղադրանք է ներկայացվել:

Տեղեկությունը «Լուրերին» հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Օհանյանը մեղադրվում է մի քանի դրվագով խոշոր չափի վատնում կատարելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար:

Նախկին պաշտոնյան պատգամավորական անձեռնմխելիությունից զրկվել է փետրվարի 8-ին՝ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդությունների հիման վրա:–0–