Рейтинг@Mail.ru
USD
378.64
EUR
451.38
RUB
4.9828
GEL
140.77
2026 թ. փետրվարի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-3

Պաշտպանության բանակը և աշխարհազորն ամուր կանգնած են, կարող ենք թշնամուն դուրս շպրտել մեր Արցախից. ԱՀ նախագահ

09.11.2020, 19:57
Պատերազմական գործողությունները Հանրապետության ամբողջ ճակատով շարունակվում են
Պաշտպանության բանակը և աշխարհազորն ամուր կանգնած են, կարող ենք թշնամուն դուրս շպրտել մեր Արցախից. ԱՀ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Պատերազմական գործողությունները Հանրապետության ամբողջ ճակատով շարունակվում են: 

Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։ 

«Պաշտպանության բանակը և աշխարհազորն ամուր կանգնած են Հայրենի հողի վրա, և թշնամու դեմ մեր պայքարը վարելու ենք մինչև վերջ: Մեր համախմբված պայքարը կարող է փոխել իրավիճակը, մենք կարող ենք թշնամուն դուրս շպրտել մեր Արցախից, քանի որ պատերազմի ելքը որոշում է ժողովրդի ամուր կամքը: Հայ ժողովուրդը դեռևս կարող է դրսևորել այդ կամքն ու վճռականությունը: Մեզնից յուրաքանչյուրը պետք է ամուր կանգնի իր դիրքերում, և դրական արդյունքը երաշխավորված կլինի: Ես հավատում եմ», – գրել է Հարությունյանը Facebook–յան իր էջում:–0–