Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 8, կիրակի
եղանակը
Երևանում
+1

Փաշինյանը պատմել է, թե ինչպես է ընկել Շուշին (ՎԻԴԵՈ)

14.11.2020, 10:53
Նա ընդգծել է, որ շատ միֆեր կան Շուշիի հետ կապված. ՎԻԴԵՈ
Փաշինյանը պատմել է, թե ինչպես է ընկել Շուշին (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Շուշին այո, ընկել է, և ընկնելուց հետո 2 անգամ ետ գրավելու և ետ ազատագրելու փորձեր են եղել: Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Առաջին փորձը չի ստացվել ընդհանրապես, երկրորդ փորձի ընթացքում մի խմբի հաջողվել է մուտք գործել և դիրքավորվել Շուշիում, բայց այդ խմբին չի հաջողվել զարգացնել հաջողությունը, և ըստ էության Շուշին շարունակել է մնալ ընկած»,- նշել է նա:

Նա ընդգծել է, որ շատ միֆեր կան Շուշիի հետ կապված։

«Ինձ այդ օրերին լուր են տվել, որ 50 հոգանոց հայկական խումբ կա քաղաքում: Բնականաբար, այդ իրավիճակում ես կոնտակտ խնդրեցի, թե ով կա այդ խմբում։ Հետագա պարզաբանումների ընթացքում պարզվեց, որ այդ անձն իրականում գտվում է Ստեփանակերտում։ Նկատի ունեմ, որ շատ դեպքերում տեղեկություններ էին տարածվում, որոնք հետագա ճշգրտումների ընթացքում ուղղակի հերքվում էին»,- հայտնել է վարչապետը:

Նա նաև ի գիտություն հանրությանը նշել է, որ «Շուշիից առաջ պատերազմը կանգնեցնելու բոլոր հնարավոր սցենարներում Շուշին պետք է հանձնվեր առանց մարտի»:-0-