Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.61
RUB
4.8175
GEL
141.31
2025 թ. դեկտեմբերի 23, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Փաշինյանը նշել է 4 գյուղերի մոտ գտնվող տարածքները, որտեղից պատրաստ է սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը

21.03.2024, 10:13
Փաշինյանը նշել է տարածքները, որոնցից Հայաստանը պատրաստ է սկսել հայ–ադրբեջանական սահմանի սահմանազատումը
Փաշինյանը նշել է 4 գյուղերի մոտ գտնվող տարածքները, որտեղից պատրաստ է սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի․/ԱՌԿԱ/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախօրեին ԱԺ–ում պատասխանելով պատգամավորների հարցերին, նշել է տարածքները, որոնցից Հայաստանը պատրաստ է սկսել հայ–ադրբեջանական սահմանի սահմանազատումը։

«Որպեսզի պատկերացնենք, որ հատվածի վրա այն տեղի ունենալու, այն լինելու է ՀՀ Բաղանիս-Ոսկեպար-Կիրանց – Բերքաբեր գյուղերի հատվածը, իսկ ադրբեջանական կողմից Բաղանիս- Այրում, Աշաղի- Ասկիպարա- Խեյրիմլի- Կիզիլ Հաջիլի», – նշել է Փաշինյանը։

Նա նշել է, որ այս հատվածում  Հայաստանը պատրաստ է ամբողջական սահմանազատում իրականացնել խորհրդային հանրապետությունների իրավասու մարմինների կայացրած որոշումների, տոպոգրաֆիական քարտեզների եւ որոշումների հիման վրա։

Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի տարածքային պահանջների մասին 

Ադրբեջանը հրաժարվում է ընդունել, որ օկուպացրել է Հայաստանի 31 բնակավայրերի տարածքներ և միաժամանակ պահանջում է իրեն փոխանցել Տավուշի 4 գյուղերի՝ Բաղանիսի, Ոսկեպարի, Կիրանցի և Բերքաբերի մոտակայքում գտնվող տարածքները։ Այդ տարածքներով է անցնում Վրաստան տանող միջպետական ​​մայրուղին։ 

Մարտի 12-ին Փաշինյանը հայտարարեց, որ «Տավուշի մարզի գյուղերը Ադրբեջանին հանձնելու մասին քննարկում երբեք չի եղել և չի կարող լինել»: Սակայն մարտի 18-ին նա հանդիպման է գնացել Տավուշի այդ գյուղերի բնակիչների հետ և համոզել նրանց հանձնել իրենց տարածքները՝ հայտարարելով, որ «հակառակ դեպքում պատերազմ կլինի»։ -0-