Рейтинг@Mail.ru
USD
379.03
EUR
449.83
RUB
4.9456
GEL
140.75
2026 թ. փետրվարի 3, երեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Փաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը

28.11.2023, 10:35
Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր
Փաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ, հաղորդում է ՀՀ վարրապետի մամուլի ծառայությունը:

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր:

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Քննարկվել են նաև Լեռնային Ղարաբաղի 100 հազարից ավելի բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրները, Հայաստանի կառավարության կողմից դրանց հաղթահարմանն ուղղված քայլերը: Ընդգծվել է միջազգային հանրության աջակցության կարևորությունը:–0–