Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 7, շաբաթ
եղանակը
Երևանում
+5

Փաշինյանը ԱԳ նախարարի առաջին տեղակալ է նշանակել

14.07.2021, 10:20
Փաշինյանը ԱԳ նախարարի առաջին տեղակալ է նշանակել
Փաշինյանը ԱԳ նախարարի առաջին տեղակալ է նշանակել

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Գրիգորյանն ազատվել է Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից։

Ազատման որոշումը հրապարակվել է կառավարության կայքում։

Փաշինյանի մեկ այլ որոշմամբ՝ Արմեն Գրիգորյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ։ 

Նշենք, որ Արմեն Գրիգորյանը ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար էր նշանակվել 2018 թվականի մայիսի 17-ին։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 31–ին ստորագրել է հրամանագիր ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին։ Պաշտոններից ազատվեցին նաև ԱԳ նախարարի 4 տեղակալներից երեքը` Ավետ Ադոնցը, Արտակ Ապիտոնյանն ու Գագիկ Ղալաչյանը։

ԶԼՄ–ներում և սոցցանցերում վերջին օրերին լուրեր են շրջանառվում այն մասին, որ ՀՀ ԱԳ նախարար է նշանակվելու Անվտանգության խորհրդի արդեն նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Այս տարվա հունիսին Գրիգորյանը մեղադրել էր Արա Այվազյանին անվտանգության հարցերը, մասնավորապես` գերիներին վերադարձնելու հարցը տորպեդահարելու մեջ։–0–