Рейтинг@Mail.ru
USD
378.01
EUR
445.56
RUB
4.9387
GEL
140.45
2026 թ. փետրվարի 6, ուրբաթ
եղանակը
Երևանում
+5

Փաշինյանն իր նշանակած պաշտոնյաներից հաշվետվություններ է պահանջել. առաջիկայում հնարավոր է՝ շատերը պաշտոնանկ արվեն

10.04.2019, 10:36
Նիկոլ Փաշինյանն իր նշանակած պաշտոնյաներից հաշվետվություններ է պահանջել՝ գործունեության այս մեկ տարվա արդյունքների մասին։
Փաշինյանն իր նշանակած պաշտոնյաներից հաշվետվություններ է պահանջել. առաջիկայում հնարավոր է՝ շատերը պաշտոնանկ արվեն

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի./ԱՌԿԱ/. Շուտով կլրանա թավշյա հեղափոխության մեկ տարին, և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր նշանակած պաշտոնյաներից հաշվետվություններ է պահան­ջել՝ գործունեության այս մեկ տարվա արդյունքների մասին (իսկ ումից դեռ չի պահանջել, առաջիկա օրերին պա­հանջելու է), գրում է «Ժողովուրդը»` հղում անելով սեփական աղբյուրներին։

Ընդ որում, նա հանձնարարել է հաշվետվությունները ներկայացնել շատ հստակ՝ արդյունքների մա­սին կոնկրետ ցուցանիշներով: 

Ըստ հրատարակության, միաժամանակ Փաշինյանն այդ գերատեսչությունների գործունեության արդյունք­ների վերաբերյալ իր աղբյուրների միջոցով է տեղեկություններ ստացել, որպեսզի հետագայում համադրի ներկայացվածն ու իր ունեցածը: 

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ՝ այդ հաշվետվություններն ուսումնասիրելուց հետո հնարավոր է, որ ՀՀ վարչապետը կոնկրետ անձանց վերաբերյալ որոշումներ կայացնի: 

«Մեծ է հավա­նականությունը, որ առաջիկայում հնարավոր է՝ շատերը պաշտոնանկ արվեն, քանի որ նրանք ուղղակի տեղ են զբաղեցնում առանց կոնկրետ արդյունք ապահովելու»,-գրում է թերթը:–0–