Рейтинг@Mail.ru
USD
375.19
EUR
438.75
RUB
4.9341
GEL
139.16
2026 թ. ապրիլի 13, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+7

Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Վրաստան

20.12.2021, 12:06
Նախատեսված է վարչապետ Փաշինյանի և Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլիի առանձնազրույցը
Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Վրաստան

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 20-ին աշխատանքային այցով կմեկնի Վրաստանի Հանրապետություն, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը:

Թբիլիսիում երկու երկրների վարչապետների մասնակցությամբ տեղի է ունենալու Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը:

Նախատեսված է նաև վարչապետ Փաշինյանի և Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլիի առանձնազրույցը:-0-