Рейтинг@Mail.ru
USD
377.54
EUR
433.76
RUB
4.6501
GEL
139.96
2026 թ. մարտի 31, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+12

Փաշինյան.կոնկրետ հիմա աշխատանքներ են իրականացվում Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու հայկական հատվածի կառուցման համար

17.02.2022, 14:08
Փաշինյանը հույս հայտնեց, որ ձեռք բերված պայմանավորվածությունները շուտով կարձանագրվեն որևէ փաստաթղթի տեսքով և դե-յուրե գործընթացը ամբողջ թափով կծավալվի
Փաշինյան.կոնկրետ հիմա աշխատանքներ են իրականացվում Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու հայկական հատվածի կառուցման համար
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը կապող երկաթուղու շինարարության պայմանավորվածությունները կարձանագրվեն որևէ փաստաթղթի տեսքով:

«Կոնկրետ հիմա աշխատանքներ են իրականացվում Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու հայկական հատվածի կառուցման համար: Տեխնիկական և նախագծային աշխատանքներն արդեն մեկնարկել են, շուտով սպասվում է հաջորդ փուլի մեկնարկը», - ասաց Փաշինյանը հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ:

Նա հույս հայտնեց, որ ձեռք բերված պայմանավորվածությունները շուտով կարձանագրվեն որևէ փաստաթղթի տեսքով և դե-յուրե գործընթացը ամբողջ թափով կծավալվի:-0-