Рейтинг@Mail.ru
USD
379.03
EUR
449.83
RUB
4.9456
GEL
140.75
2026 թ. փետրվարի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+1

Փաշինյան․ այս փուլում ՀԱՊԿ անդամակցությունը սառեցնելու որոշումը բավարար է

31.08.2024, 14:48
ՀՀ-ն բոլոր մակարդակներում սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ կազմակերպությանը
Փաշինյան․ այս փուլում ՀԱՊԿ անդամակցությունը սառեցնելու որոշումը բավարար է

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի․/ԱՌԿԱ/. ՀՀ-ն բոլոր մակարդակներում սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ կազմակերպությանը, և մենք այս փուլում այդ որոշումը համարում ենք բավարար։ Այս մասին այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Կարող է լինել բանավեճ, մեկն ասի դա բավարար է, մյուսն ասի՝ անբավարար է, բայց այստեղ պետք է նայենք, թե ով, ինչ գնահատողական իրավասություն ունի։ Ես հարգում եմ բոլոր տեսակետները, բայց մյուս կողմից մենք կայացրել ենք այն որոշումը, որը կայացրել ենք։ Այս պահին այլ որոում կայացնելու անհրաժեշտություն չենք տեսնում»,- հայտարարեց Փաշինյանը։

Նա չի բացառում, սակայն, որ հաջորդ պահին այլ որոշում կայացնելու անհրաժեշտություն չի լինի։

Հիշեցնենք, որ 2024 թվականի փետրվարին Հայաստանը հայտարարել է ՀԱՊԿ-ին իր անդամակցության սառեցնելու մասին, իսկ հետագայում նաև հրաժարվել է կատարել կազմակերպությանն անդամակցելու վճարը: