Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 8, կիրակի
եղանակը
Երևանում
+4

Փաշինյան. Ռուսաստանի հետ կապված հարաբերություններում մենք ոչ մի սխալ բան չենք արել (ՎԻԴԵՈ)

03.04.2024, 11:54
Ռուսաստանի հետ կապված հարաբերություններում մենք ոչ մի սխալ բան չենք արել, հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ականների հետ հանդիպման ժամանակ․ ՎԻԴԵՈ
Փաշինյան. Ռուսաստանի հետ կապված հարաբերություններում մենք ոչ մի սխալ բան չենք արել (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Ռուսաստանի հետ կապված հարաբերություններում մենք ոչ մի սխալ բան չենք արել, հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ականների հետ հանդիպման ժամանակ։

«Ռուսաստանի հետ հարաբերություններում մենք ոչ մի սխալ բան չենք արել։ Մեր գործընկերները չեն կարող ցույց տալ մի տեղ, ասել, որ դուք այստեղ այսինչ պարտավորությունն ունեիք և այդ պարտավորությունը չեք կատարել։ Մենք կարող ենք ցույց տալ և ցույց ենք տալիս: Լեգիտիմ հարցեր ենք բարձրացնում և ակնկալում ենք այդ լեգիտիմ հարցերին բովանդակային պատասխան. քանի էդ պատասխանը չի հնչել, ուրիշ ինչ էլ ասվի, հարցը չի լուծվելու»,- ասել է Փաշինյանը։–0–