Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
+3

Փաշինյան. «Ժողովրդավարության բացակայությունը ծառայել է որպես գործիք, որ մենք բոլորս չիմանանք ողջ ճշմարտությունը ԼՂ հարցի մասին»

31.05.2023, 13:23
Փաշինյանը հայտարարել է, որ ժողովրդավարության բացակայությունը Հայաստանում կամ ժողովրդավարության նկատմամբ վերաբերմունքը ծառայել է որպես գործիք, որ մենք բոլորս չիմանանք  ողջ ճշմարտությունը ԼՂ հարցի մասին
Փաշինյան. «Ժողովրդավարության բացակայությունը ծառայել է որպես գործիք, որ մենք բոլորս չիմանանք  ողջ ճշմարտությունը ԼՂ հարցի մասին»
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի./ԱՌԿԱ/. Ժողովրդավարության բացակայությունը Հայաստանում կամ ժողովրդավարության նկատմամբ վերաբերմունքը ծառայել է որպես գործիք, որ մենք բոլորս չիմանանք ողջ ճշմարտությունը ԼՂ հարցի մասին։

«Սա շատ կարևոր նրբություն է: Այն մոդելը, որ ԼՂ խնդրի մասին փորձագետի մակարդակով տեղյակ են մի քանի հոգի ընդամենը, դրա վառ ապացույցն է: Ամենամեծ պրոբլեմը, որի հետ բախվել ենք, հենց դա է: Դա է պատճառը, որ մենք հիմա ԼՂ հարցի մասին ժողովրդավարության պայմաններում է, որ նոր տեղեկություններ ենք իմանում, նոր ենթատեքստեր ենք վեր հանում», – ասաց Փաշինյանն այսօր Երևանում ընթացող «Ժողովրդավարության հայկական ֆորումի» ժամանակ։–0–