Рейтинг@Mail.ru
USD
378.44
EUR
446.07
RUB
4.925
GEL
140.62
2026 թ. փետրվարի 4, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
0

ՊՆ–ն հրապարակել է ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված զինծառայողի անունը

14.07.2021, 17:37
Այսօր առավոտյան փոխհրաձգություն է տեղի ունեցել հայ–ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում
ՊՆ–ն հրապարակել է ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված զինծառայողի անունը

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի./ԱՌԿԱ/. Հուլիսի 14-ի առավոտյան, հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքի հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել 1983 թվականին ծնված, ՀՀ ԶՈւ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Սամվել Գագիկի Ալավերդյանը, հաղորդում է ՀՀ ՊՆ–ն:

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Այսօր ավելի վաղ ՊՆ–ն հայտնել էր, որ փոխհրաձգություն է տեղի ունեցել հայ–ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում։–0–