Рейтинг@Mail.ru
USD
378.26
EUR
446.88
RUB
4.9259
GEL
140.65
2026 թ. փետրվարի 5, հինգշաբթի
եղանակը
Երևանում
0

ՊՆ-ն հերքում է Ջերմուկի դիրքերից նահանջելու մասին լուրերը

27.11.2024, 22:36
ՊՆ-ն հերքում է տարածվող այն  լուրերը, թե ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները հեռանում են Ջերմուկի մոտակայքում գտնվող դիրքերից
ՊՆ-ն հերքում է Ջերմուկի դիրքերից նահանջելու մասին լուրերը

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ ՊՆ-ն հերքում է սոցիալական մեդիայում տարածվող այն լուրերը, թե ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները հեռանում են Ջերմուկի մոտակայքում գտնվող դիրքերից։ 

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

«ՀՀ ԶՈՒ-ն շարունակում է լիարժեք իրականացնել իր ծառայությունը և պատշաճ կատարել պարտականությունները։ Պաշտպանության նախարարությունը առաջնագծի վերաբերյալ իրազեկում է հանրությանը, ուստի հորդորում ենք նմանօրինակ կեղծ և սուտ լուրեր չտարածել»,- նշել է Թորոսյանը։