Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
-6

ՊՆ–ն հերքել է հայկական «դիվերսիայի» մասին ադրբեջանական տեղեկությունները

24.02.2020, 14:37
Հովհաննիսյանը նշել է, որ Ադրբեջանի կողմից հայտարարված «Դիվերսիան» ուղղակի լավ հեքիաթ է ադրբեջանական հանրության համար
ՊՆ–ն հերքել է հայկական «դիվերսիայի» մասին ադրբեջանական տեղեկությունները
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի./ԱՌԿԱ/. Ադրբեջանի կողմից հայտարարված «Դիվերսիան» ուղղակի լավ հեքիաթ է ադրբեջանական հանրության համար, ասել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

«Դա լիովին ապատեղեկատվություն է։ ՀՀ ԶՈւ-երը ընդամենը պատասխանել են ադրբեջանական սադրանքներին, որի արդյունքները ինքներդ եք տեսնում։ Դեռ ավելին. Հայկական կողմը այս ամենով դեռ զսպվածություն է դրսևորում», – նշել է Հովհաննիսյանը Facebook–յան իր էջում։

Ինչպես հաղորդել էինք ավելի վաղ, երեկ ադրբեջանական ԶՈւ-երի ստորաբաժանումները կրակ են բացել ՀՀ ԶՈւ-երի ստորաբաժանումների մարտական դիրքերի ուղղությամբ: Կրակից վիրավորվել է հայ զինծառայող, վիրավորումը թեթև է, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Հայկական ԶՈւ-երի ստորաբաժանումների պատասխան կրակից հետո ադրբեջանական կրակը դադարել է։–0–