Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 9, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+4

ՊՆ–ն հայտարարություն է տարածել Տավուշում ռուս զինծառայողների գտնվելու մասին

06.08.2021, 11:00
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել Տավուշում ռուս զինծառայողների գտնվելու մասին
ՊՆ–ն հայտարարություն է տարածել Տավուշում ռուս զինծառայողների գտնվելու մասին
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի./ԱՌԿԱ/. ՀՀպաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել Տավուշի մարզում ռուս զինծառայողների գտնվելու մասին։

Տավուշի մարզում, մասնավորապես՝ Ոսկեպար համայնքում ռուս զինծառայողների գտնվելու մասին լրատվամիջոցներով շրջանառվող տեղեկության վերաբերյալ հայտնում ենք, որ նշված տարածքում տեղակայվել են ռուս սահմանապահներ, իսկ շինաշխատանքներն իրականացվում են սահմանապահների թիկունքային ապահովման շինությունների կառուցման նպատակով։ Տվյալ գործընթացն իրականացվում է հայ-ռուսական համագործակցության շրջանակում, հաղորդում է ՀՀ ՊՆ-ն:-0-