Рейтинг@Mail.ru
USD
377.2
EUR
437.78
RUB
4.6619
GEL
139.45
2026 թ. մարտի 26, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+8

ՊՆ. իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակում է լարված մնալ (ՎԻԴԵՈ)

14.09.2022, 09:18
Ջերմուկի ուղղությամբ հակառակորդը կիրառել է հարվածային ԱԹՍ-ներ. ՎԻԴԵՈ
ՊՆ. իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակում է լարված մնալ (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերն իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակում է լարված մնալ: Մասնավորապես, Ջերմուկի ուղղությամբ հակառակորդը կիրառել է հարվածային ԱԹՍ-ներ:

Այս մասին հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը:

Նախորդ օրվա սանձազերծած ագրեսիայի մնացած ուղղություններով չնայած էական միջադեպեր չեն արձանագրվել, սակայն այսօր ժամը 8-ից սկսած հակառակորդը, կիրառելով հրետանային միջոցներ, ականանետեր և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ կրկին սկսել է նախահարձակ գործողություններ, մասնավորապես՝ Ջերմուկի և Վերին Շորժայի ուղղություններով:

Մանրամասները՝ տեսանյութում:-0-