ՊՆ. հարավային ուղղությամբ հակառակորդի երկու ԱԹՍ է խոցվել
08.10.2020,
11:00
Շուշան Ստեփանյանը, հայտնել է, որ հարավային ուղղությամբ հակառակորդի երկու ԱԹՍ է խոցվել
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․Հարավային ուղղությամբ րոպեներ առաջ հակառակորդի երկու ԱԹՍ խոցվեց։
Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։
Ինչպես հայտնել է Ստեփանյանը, գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրավիճակը կայուն-լարված էր: Վաղ առավոտյան ժամը 08:30-ի շրջանում հարավային ուղղությամբ հակառակորդը կենտրոնացման շրջանից գրոհի փորձ է ձեռնարկել, սակայն, կորցնելով երեք միավոր ռազմական տեխնիկա և տալով ավելի քան քսան զոհ ու վիրավոր, Ջեբրայիլի մատույցներից գումարտակի կազմով դիմել է փախուստի։–0–