Рейтинг@Mail.ru
USD
375.73
EUR
440.09
RUB
4.8644
GEL
139.4
2026 թ. ապրիլի 13, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+6

ՊՆ. հակառակորդը հրետանի է կիրառել Գեղարքունիքում, 53–ամյա տղամարդ է մահացել, երկու մարդ վիրավոր է

01.10.2020, 23:19
ՊՆ. հակառակորդը հրետանի է կիրառել Գեղարքունիքում, 53–ամյա տղամարդ է մահացել, երկու մարդ վիրավոր է
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի./ՍՌԿԱ/. Հակառակորդը հրետանի է կիրառել Հայաստանի Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի ուղղությամբ, ինչպես նաև հարվածային ԱԹՍ-ից հրթիռ է արձակել Մեծ Մասրիկ բնակավայրի վրա, ինչի հետևանքով զոհվել է 1967 թ․ ծնված Գևորգ Վարդանյանը, երկու քաղաքացիական անձ ստացել է տարբեր աստիճանի վիրավորվում, հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։

«ՀՕՊ ուժերը տվյալ տարածաշրջանում ոչնչացրել են հակառակորդի երեք ԱԹՍ, այդ թվում՝ Մեծ Մասրիկ բնակավայրին հրթիռային հարված հասցրած անօդաչուն», – նշել է նա։–0–