Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 9, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+4

ՊՆ.Ադրբեջանը փորձել է դիրքային առաջխաղացում ապահովել Սև լճի հատվածում, բայց հետ է շպրտվել

16.08.2021, 11:16
Ադրբեջանը  փորձել է դիրքային առաջխաղացում ապահովել Սև լճի հատվածում, բայց հետ է շպրտվել
ՊՆ.Ադրբեջանը  փորձել է դիրքային առաջխաղացում ապահովել Սև լճի հատվածում, բայց հետ է շպրտվել

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի./ԱՌԿԱ/. Օգոստոսի 16-ի գիշերը ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները սադրանքի են դիմել հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի մարզի, մասնավորապես` Սև լճի հատվածում` փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել, հաղորդում է ՀՀ ՊՆ–ն: 

«Հայ դիրքապահներն իրականացրել են հակազդող գործողություններ, ինչի արդյունքում հակառակորդը ետ է շպրտվել ելման դիրքեր: Ծավալված փոխհրաձգության ընթացքում հակառակորդը տվել է առնվազն մեկ զոհ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ: 

Հայկական կողմից տուժածներ չկան:-0-