Рейтинг@Mail.ru
USD
377.18
EUR
434.13
RUB
4.6285
GEL
139.84
2026 թ. մարտի 27, ուրբաթ
եղանակը
Երևանում
+8

ՊՆ. Ադրբեջանի ԶՈւ–ն հրադադարը խախտում է նախ կրակելով միմյանց, ապա՝ հայկական դիրքերի ուղղությամբ

18.10.2022, 12:37
Ադրբեջանի ԶՈՒ-ն, նախ ստեղծում է տպավորություն, որ հայկական կողմն է կրակում իր հենակետերի ուղղությամբ, ապա սկսում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացել հայկական դիրքերի ուղղությամբ
ՊՆ. Ադրբեջանի ԶՈւ–ն հրադադարը խախտում է նախ կրակելով միմյանց, ապա՝ հայկական դիրքերի ուղղությամբ
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Մարտական շփման գծում, մասնավորապես` Սոթք-Կուտական հատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների ծառայության գիշերային դիտարկման և վերլուծության արդյունքում պարզվել է, որ նրանց ստորաբաժանումները հրադադարը խախտում են նախ կրակելով միմյանց, ապա՝ հայկական դիրքերի ուղղությամբ, հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:

«Այդպիսով, Ադրբեջանի ԶՈՒ-ն, նախ ստեղծում է տպավորություն, որ հայկական կողմն է կրակում իր հենակետերի ուղղությամբ, ապա սկսում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացել հայկական դիրքերի ուղղությամբ՝ իբր ի պատասխան հայկական կողմից բացված կրակի», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։–0–