Рейтинг@Mail.ru
USD
378.44
EUR
446.07
RUB
4.925
GEL
140.62
2026 թ. փետրվարի 4, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
0

ՊԲ.նախօրեին երեկոյան Ադրբեջանը կրակ է բացել Արցախի հենակետի ուղղությամբ, 6 զինծառայող վիրավորվել է

15.10.2021, 11:33
Նախօրեին երեկոյան Ադրբեջանը կրակ է բացել Արցախի հենակետի ուղղությամբ, 6 զինծառայող վիրավորվել է
ՊԲ.նախօրեին երեկոյան Ադրբեջանը կրակ է բացել Արցախի հենակետի ուղղությամբ, 6 զինծառայող վիրավորվել է
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Հոկտեմբերի 14-ի երեկոյան, ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում տեղակայված ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ, ինչի արդյունքում հրազենային վիրավորում է ստացել վեց զինծառայող, հաղորդում է Արցախի ՊԲ–ն:

Միջադեպի մասին անհապաղ տեղեկացվել է Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը:

«Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ շարունակում է հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմի պահպանմանը և կոչ է անում ադրբեջանական կողմին նույնպես ձեռնպահ մնալ իրադրությունն ապակայունացնող գործողություններից», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Հայկական կողմը դիրքային ու տարածքային կորուստներ չունի։

Ինչպես հայտնում է Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը, Արցախում Ադրբեջանի կրակից վիրավորված երեք զինվորները վիրահատվել են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։–0–