Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 8, կիրակի
եղանակը
Երևանում
+1

ՊԲ–ն հերքում է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը

03.09.2021, 13:28
Հայկական կողմը չի գնդակոծել Շուշիում տեղակայված դիրքերն ու կորուստներ չի կրել
ՊԲ–ն հերքում է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն առ այն, թե իբր սեպտեմբերի 3-ին՝ ժամը 01:00-ից 02:15-ն ընկած ժամանակահատվածում հայկական կողմը գնդակոծել է Շուշիում տեղակայված դիրքերից մեկը և պատասխան գործողություններից հետո, կորուստներ կրելով, հետ նահանջել, հակառակորդ կողմի հերթական ապատեղեկատվությունն է, հաղորդում է Արցախի ՊԲ–ն:

«ԱՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ՊԲ ստորաբաժանումները խստորեն հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան գործողությունների են դիմում միայն հակառակորդի սադրանքները կանխելու համար», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:–0–