Рейтинг@Mail.ru
USD
378.26
EUR
446.88
RUB
4.9259
GEL
140.65
2026 թ. փետրվարի 5, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-4

ՊԲ. Ադրբեջանը փորձել է առաջխաղացում կատարել Ստեփանակերտ–Լիսագոր ճանապարհի հարակից բարձունքներից մեկի ուղղությամբ

27.03.2023, 12:00
Միջադեպի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը
ՊԲ. Ադրբեջանը փորձել է առաջխաղացում կատարել Ստեփանակերտ–Լիսագոր ճանապարհի հարակից բարձունքներից մեկի ուղղությամբ
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի./ԱՌԿԱ/. Մարտի 27–ին` ժամը 9։00–ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումը փորձել է առաջխաղացում կատարել Ստեփանակերտ–Լիսագոր գրունտային ճանապարհի հարակից բարձունքներից մեկի ուղղությամբ, հաղորդում է Արցախի պաշտպանության բանակը։

«Նշված հատվածում մարտական հերթապահություն իրականացնող ՊԲ զինծառայողների կանխարգելիչ գործողությունների շնորհիվ ադրբեջանական ստորաբաժանման առաջխաղացման փորձը կասեցվել է», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Միջադեպի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։–0–