Рейтинг@Mail.ru
USD
376.94
EUR
446.9
RUB
4.8801
GEL
140.43
2026 թ. փետրվարի 14, շաբաթ
եղանակը
Երևանում
+7

Օրվա ընթացքում հակառակորդը հրետակոծել է Ասկերանի շրջանի մի շարք բնակավայրեր

25.10.2020, 21:17
Արցախի մյուս բնակավայրերում իրավիճակը համեմատաբար հանգիստ է եղել
Օրվա ընթացքում հակառակորդը հրետակոծել է Ասկերանի շրջանի մի շարք բնակավայրեր

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Օրվա ընթացքում` հետկեսօրին, ադրբեջանական ուժերի կողմից հրետակոծության են ենթարվել Ասկերանի շրջանի Ավետարանոց, Սղնախ և Մոշխմհատ գյուղերը, հայտնում է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ 

«Քաղաքացիական շրջանում տուժածներ չկան։ Ավերածությունների հետևանքները ճշտվում են։ Արցախի մյուս բնակավայրերում իրավիճակը համեմատաբար հանգիստ է եղել», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։–0–