Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 7, շաբաթ
եղանակը
Երևանում
0

Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանն այսօր կառավարությունում հանդիպել են

12.10.2022, 14:36
Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանն այսօր կառավարությունում հանդիպել են
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում հանդիպել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, «Ազատությանը» փոխանցել է կառավարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն պետ Արմեն Խաչատրյանը։

Նման հանդիպումները կրում են պարբերական բնույթ, ասաց Խաչատրյանն՝ առանց լրացուցիչ մեկնաբանություններ հաղորդելու։

Վարչապետի պաշտոնական կայքում հաղորդագրություն և լուսանկար չկան հանդիպումից։

Դեռ կիրակի օրն էր Արցախի նախագահ խոսնակը հայտարարել, որ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը գալիս է Երևան Հայաստանի իշխանությունների հետ քննարկելու Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը։ Հայտարարությունից 3 օր էր անցել, սակայն պատվիրակության հետ հանդիպում տեղի չի ունեցել և կողմերից ոչ մեկը չի պարզաբանել, թե ինչն է խնդիրը։-0-