Рейтинг@Mail.ru
USD
378.01
EUR
445.56
RUB
4.9387
GEL
140.45
2026 թ. փետրվարի 5, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+3

Նիդերլանդների Թագավորության արտգործնախարարը Հայաստան կժամանի

20.01.2020, 16:23
Հունվարի 22-23-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկը
Նիդերլանդների Թագավորության արտգործնախարարը Հայաստան կժամանի

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի. /ԱՌԿԱ/. Հունվարի 22-23-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկը: Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը:

Հունվարի 23-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի Հանրապետության և Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարարների հանդիպումը, որից հետո կողմերը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:

«Այցի շրջանակներում Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկին կընդունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախարար Բլոկը կայցելի նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք կմատուցի Սուրբ նահատակների հիշատակին»,- ասվում է հաղորդագրության մեջ:-0-