Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
+6

Նազարյան. Փաշինյանի գործոնը կայունացնող է, իշխանությունները համաձայն չեն վարչապետի փոփոխությանը

19.11.2020, 15:00
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործոնը Հայաստանի ներկա իրավիճակում ավելի շատ կայունացնող է, քան ապակայունացնող
Նազարյան. Փաշինյանի գործոնը կայունացնող է, իշխանությունները համաձայն չեն վարչապետի փոփոխությանը
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործոնը Հայաստանի ներկա իրավիճակում ավելի շատ կայունացնող է, քան ապակայունացնող։

Այս մասին հայտարարեց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ` պատասխանելով վարչապետի փոփոխության հնարավորությանն իշխող ուժի կազմից առաջարկվող թեկնածուի դեպքում։

«Այդ տարբերակն անընդունելի է, քանի որ, որքան էլ պարադոքսալ չհնչի, բայց ստեղծված իրավիճակում հենց Փաշինյանն է կայունացնող գործոն։ Նրա գործոնն այս իրավիճակում ավելի կայունացնող է, քան ապակայունացնող», – ասաց Նազարյանը։

Նա նշեց, որ, օրինակ, նախօրեին Հայաստանի Հանրապետության հրապարակում հավաքվել էին վարչապետի կողմնակիցները, և միայն նա է կարողացել խոսել նրանց հետ և հորդորել գնալ տուն` չստեղծելով լարվածություն։

«Չեմ պատկերացնում, որ ինչ–որ ուրիշ մեկը կարողանար կայունացնել իրավիճակը», – ասաց Նազարյանը։

Երևանում վերջին օրերին անցկացվում են բողոքի մասշտաբային ակցիաներ, որոնք կազմակերպվում են 17 ընդդիմադիր կուսակցությունների կողմից։ Ակցիայի մասնակիցները պահանջում են վարչապետի հրաժարականը։ Քաղաքական գործիչներին և շարքային քաղաքացիներին վրդովվեցրել է Արցախի հարցով Փաշինյանի ստորագրած հայտարարությունը, որով նախատեսվում են զգալի տարածքային զիջումներ Ադրբեջանին։–0–