Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-4

Նախագահը ստորագրեց Վալերիյ Օսիպյանին ՀՀ ոստիկանապետի պաշտոնից ազատելու հրամանագիրը

18.09.2019, 14:05
Նախօրեին երեկոյան հայկական ԶԼՄ–ները հաղորդեցին, որ Օսիպյանը հրաժարականի դիմում է ներկայացրել սեպտեմբերի 17–ին կայացած Ազգային անվտանգության խորհրդի նիստի ավարտին։
Նախագահը ստորագրեց Վալերիյ Օսիպյանին ՀՀ ոստիկանապետի պաշտոնից ազատելու հրամանագիրը

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց Վալերիյ Օսիպյանին ՀՀ ոստիկանապետի պաշտոնից ազատելու հրամանագիրը։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի. Վալերիյ ՕՍԻՊՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի պաշտոնից», – նշված է ՀՀ նախագահի հրամանագրում։

Նախօրեին երեկոյան հայկական ԶԼՄ–ները հաղորդեցին, որ Օսիպյանը հրաժարականի դիմում է ներկայացրել սեպտեմբերի 17–ին կայացած Ազգային անվտանգության խորհրդի նիստի ավարտին։

Սեպտեմբերի 16–ին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը տեղեկացրեց հրաժարականի մասին գերատեսչության Facebook–յան էջում։ Նույն օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ստորագրել է ԱԱԾ տնօրենին պաշտոնից ազատելու միջնորդությունն ու համապատասխան հրամանը։ Նույն օրը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց համապատասխան հրամանագիրը։–0–