Рейтинг@Mail.ru
USD
377.32
EUR
437.43
RUB
4.6885
GEL
138.82
2026 թ. մարտի 24, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+13

ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը. Խավիեր Կոլոմինան` ԱԽ քարտուղարի հետ հանդիպման արդյունքում

04.10.2022, 11:22
Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը
ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը. Խավիեր Կոլոմինան` ԱԽ քարտուղարի հետ հանդիպման արդյունքում
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կոլոմինան այս մասին գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում՝ ներկայացնելով Բրյուսելում Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման արդյունքները:

«Հաճելի էր Բրյուսելում հանդիպել Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ: Մենք քննարկեցինք իրավիճակը տարածաշրջանում և Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցություններում առկա իրավիճակը Ժնևում արտաքին գործերի նախարարների կիրակնօրյա հանդիպումից հետո: ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը»,- գրել է Կոլոմինան:

ՆԱՏՕ-ի բրյուսելյան կենտրոնակայանում հոկտեմբերի 3-ին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է նաև անդամ պետությունների մշտական ներկայացուցիչների տեղակալների կոմիտեի (DPRC) հետ:–0–