Рейтинг@Mail.ru
USD
378.64
EUR
451.38
RUB
4.9828
GEL
140.77
2026 թ. փետրվարի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-2

Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարների հանդիպումը`

12.10.2021, 12:34
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական ոլորտում հայ-ռուսական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր
Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարների հանդիպումը`

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Հոկտեմբերի 11-ին Մոսկվայում կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հանդիպումը ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ, հաղորդում է ՀՀ ՊՆ–ն:

«Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական ոլորտում հայ-ռուսական համագործակցությանը, հայ-ադրբեջանական սահմանային իրադրությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:–0–