Рейтинг@Mail.ru
USD
381.7
EUR
448.19
RUB
4.8049
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

Մոսկվայում մի քանի շենքեր են վնասվել ԱԹՍ–ի հարձակման հետևանքով. Մոսկվայի քաղաքապետ

30.05.2023, 11:07
Դեպքի վայրում են քաղաքի բոլոր արտակարգ իրավիճակների ծառայությունները
Մոսկվայում մի քանի շենքեր են վնասվել ԱԹՍ–ի հարձակման հետևանքով. Մոսկվայի քաղաքապետ
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի./ԱՌԿԱ/. Մոսկվայում մի քանի շենքեր են վնասվել առավոտյան անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով, երեքշաբթի հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը Telegram-ի իր ալիքում, գրում է ՏԱՍՍ-ը։

«Այսօր առավոտյան անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով մի քանի շենքերի փոքր վնասներ են հասցվել: Դեպքի վայրում են քաղաքի բոլոր արտակարգ իրավիճակների ծառայությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Քաղաքապետն ընդգծել է, որ միջադեպի ժամանակ ոչ ոք լուրջ չի տուժել, իսկ արտակարգ ծառայությունները պարզում են դեպքի հանգամանքները։ -0-