Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 9, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+3

Մոսկվայում հայտնաբերվել և ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը

22.11.2019, 11:17
Ներկայումս լուծվում է նրա արտահանձնման հարցը։
Մոսկվայում հայտնաբերվել և ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Մոսկվայում հայտնաբերվել և ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը, ով հայտնի է «Ալրաղացի Լյովիկ» կեղծանունով։

Ինչպես հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայաությունը, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Ռուսաստանում Հայաստանի ոստիկանության ներկայացուցչության և ՌԴ ՆԳՆ համապատասխան ստորաբաժանումների համատեղ իրականացված լայնածավալ օպերատիվ-որոնողական աշխատանքի արդյունքում նոյեմբերի 21-ին ՌԴ Մոսկվայի մարզի Զելենոգրադ քաղաքում հայտնաբերվել և ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-2-րդ կետերի (Ավազակությունը) և 223-րդ հոդվածի 2-րդ մասի (Հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելը) հատկանիշներով 2018 թվականի հոկտեմբերի 1-ից հետախուզվող, Երևանի բնակիչ, 1968 թվականին ծնված Լևոն Հրաչյայի Սարգսյանը:

«Ներկայումս լուծվում է նրա արտահանձնման հարցը», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:–0–