Рейтинг@Mail.ru
USD
377.97
EUR
448.2
RUB
4.8745
GEL
140.6
2026 թ. փետրվարի 10, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

Միրզոյանը մեկնում է Մոսկվա, կհանդիպի Լավրովի ու Զասի հետ

30.08.2021, 11:25
Միրզոյանը մեկնում է Մոսկվա, կհանդիպի Լավրովի ու Զասի հետ
Միրզոյանը մեկնում է Մոսկվա, կհանդիպի Լավրովի ու Զասի հետ

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի./ԱՌԿԱ/. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կմեկնի ՌԴ, հայտնում են ՀՀ ԱԳՆ–ից։

Օգոստոսի 30-ից 31-ը Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կգտնվի Ռուսաստանի Դաշնությունում:

«Տեղի կունենա ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, որին կհաջորդի մամուլի ասուլիսը։ Այցի շրջանակներում նախատեսված է նաև հանդիպում ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Միրզոյանը Մոսկվայում կքննարկի Ղարաբաղի հարցով եռակողմ պայմանավորվածությունները։

«Կքննարկվի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների` 2020թ.–ի նոյեմբերի 9–ի և 2021թ.–ի հունվարի 11–ի պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, այդ թվում` հումանիտար հարցերն ու Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը», – նշվում է ՌԴ ԱԳՆ–ի տարածած հաղորդագրության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ–ը։–0–