Рейтинг@Mail.ru
USD
377.2
EUR
437.78
RUB
4.6619
GEL
139.45
2026 թ. մարտի 25, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+8

Միլանի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է Արցախի անկախությունը (ՖՈՏՈ)

16.10.2020, 10:55
Միլանի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է Արցախի անկախությունը. ՖՈՏՈ
Միլանի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է Արցախի անկախությունը (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Միլանի քաղաքային խորհուրդը երեկո երեկոյան միաձայն ընդունեց Արցախի անկախությունը, գրել է պատգամավոր Գայանե Աբրահամյանը։

«Երեկ երեկոյան հրատապ միջնորդությամբ Միլանի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունեց Արցախի անկախությունը և, ինչպես նշված է միջնորդության մեջ, հանձնարարեց Միլանի Քաղաքապետին և քաղաքի գործադիր իշխանություններին. «խնդրել Իտալիայի ազգային իշխանություններին ճանաչել Արցախի Հանրապետությունը՝ որպես քաղաքակրթության ակտ, որը կարող է հանգեցնել ոչ միայն արդարության իրագործմանը, այլ վերջ դնել լռությանը, որը վաղուց դառնում է հանցագործության մեղսակցություն»», – նշել է Աբրահամյանը։

Նա շնորհակալություն է հայտնել այս ողջ գործընթացը նախաձեռնած քաղաքային խորհրդի անդամներին, հատկապես` Մաթեո Ֆորտեին։–0–