Рейтинг@Mail.ru
USD
381.7
EUR
448.19
RUB
4.8049
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Մհեր Գրիգորյանը Գերմանիայի ԱԳՆ պատվիրակության հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման հիմնական ուղղությունները

24.09.2024, 13:43
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Գերմանիայի ԱԳՆ պատվիրակությանը
Մհեր Գրիգորյանը Գերմանիայի ԱԳՆ պատվիրակության հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման հիմնական ուղղությունները

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարության Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների հարցերի քաղաքական տնօրեն Կոնրադ Արց ֆոն Շտրաուսենբուրգին: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշը, հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը կարևորել է երկու երկրների համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում և բարձր է գնահատել Գերմանիայի աջակցությունը Հայաստանում իրականացվող առանցքային բարեփոխումներին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման հիմնական ուղղություններին և տարածաշրջանային զարգացումներին: