Рейтинг@Mail.ru
USD
377.5
EUR
436.31
RUB
4.4892
GEL
138.97
2026 թ. մարտի 22, կիրակի
եղանակը
Երևանում
+10

Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը քննարկել են սահմանազատման համալիր աշխատանքների անցկացման համար անհրաժեշտ ուղեցույցների նախագծերը

14.02.2025, 18:30
Այսօր տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի հանդիպումը
Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը քննարկել են սահմանազատման համալիր  աշխատանքների անցկացման համար անհրաժեշտ ուղեցույցների նախագծերը

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի․/ԱՌԿԱ/․ 2025թ. փետրվարի 14-ին Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի շրջանակներում, հաղորդում է ՀՀ ԱԳՆ–ն։ 

Հանդիպման ընթացքում Կողմերը քննարկել են սահմանազատման համալիր  աշխատանքների անցկացման համար անհրաժեշտ ուղեցույցների նախագծերը, ինչպես նաև մտքեր են փոխանակել Հանձնաժողովների հաջորդ առկա ձևաչափով հանդիպման կազմակերպմանն առնչվող հարցերի շուրջ: 

Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը: