Մակրոն. Բաքուն սպառնում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը
25.09.2023,
10:45
Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան զգոն է Հայաստանի տարածքային ամբողջականության հարցում
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը TF1 և France 2 հեռուստաալիքներին տված հարցազրույցում մտահոգություն է հայտնել Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հնարավոր ռազմական հարձակման կապակցությամբ։
Մակրոնն ընդգծել է, որ Բաքուն սպառնում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը։
«Ֆրանսիան շատ զգոն է Հայաստանի տարածքային ամբողջականության հարցում։ Այսօր Ռուսաստանը Ադրբեջանի կողմնակիցն է, իսկ Թուրքիան միշտ աջակցել է այս երկրի նկրտումներին»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։
Մակրոնը վերահաստատել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողության անընդունելիությունը՝ կարևորելով արցախահայերին մարդասիրական օգնություն տրամադրելու ջանքերի համախմբումը։ Նա ընդգծել է, որ պետք է հարգել Ղարաբաղի հայերի իրավունքները։-0-