Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.61
RUB
4.8175
GEL
141.31
2025 թ. դեկտեմբերի 23, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

ՄԱԿ Կայուն զարգացման նպատակների ազգայնացման գործընթացին նվիրված հանդիպում ԱԳՆ-ում (ՎԻԴԵՈ)

06.03.2020, 13:37
ՄԱԿ Կայուն զարգացման նպատակների ազգայնացման գործընթացին նվիրված հանդիպում ԱԳՆ-ում. ՎԻԴԵՈ
ՄԱԿ Կայուն զարգացման նպատակների ազգայնացման գործընթացին նվիրված հանդիպում ԱԳՆ-ում (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի./ԱՌԿԱ/. Մարտի 5-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց ՀՀ-ում Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) մշտական համակարգող Շոմբի Շարփին և ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունների ղեկավարներին։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

 Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ-ում Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) իրականացման գործընթացում ներգրավված փոխնախարարներ և շահագրգիռ գերատեսչությունների այլ ներկայացուցիչներ։

 «Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՄԱԿ-ի ԿԶՆ-ների ազգայնացման, իրականացման և դրանք ՀՀ կառավարության բարեփոխումների ծրագրին համապատասխանեցնելու հետ կապված հարցեր։ ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունների և ՀՀ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչները մտքեր փոխանակեցին իրենց իրավասության ոլորտներում գրանցած առաջընթացի, առկա բացերի և մարտահրավերների վերաբերյալ»,- նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

 Նշվում է, որ կողմերն ընդգծեցին նման ձևաչափով հանդիպումների անցկացման կարևորությունը՝ արդեն իսկ իրականացված քայլերի ամփոփման և հետագա անելիքների հստակեցման տեսանկյունից։ Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը կարևորեց ԿԶՆ-ների իրականացման նպատակով համակարգող մարմնի ստեղծումը և տեղեկացրեց, որ ՀՀ-ում ԿԶՆ խորհուրդ ստեղծելու մասին ՀՀ վարչապետի որոշման նախագծի շուրջ քննարկումները գտնվում են ավարտական փուլում։-0-